«Բազիս» իրավախորհրդատվական խումբը տրամադրում է համապարփակ իրավական աջակցություն թույլտվությունների և լիցենզիաների ստացման, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի և կացության քարտերի ձևակերպման գործընթացներում։ Մենք աջակցում ենք անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստմանը, դիմումների կազմմանը և իրավասու մարմիններում ընթացակարգերի պատշաճ կազմակերպմանը։
Ծառայությունների շրջանակը
- Թույլտվությունների և լիցենզիաների ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում և դիմումների կազմում
- Իրավասու պետական մարմիններում դիմումների ներկայացման և ընթացակարգերի ուղեկցում
- Օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի ստացման աջակցություն
- Կացության կարգավիճակի ձևակերպման և երկարաձգման, ինչպես նաև կացության քարտի ստացման և փոխարինման աջակցություն
- Խորհրդատվություն համապատասխան իրավական պահանջների, անհրաժեշտ փաստաթղթերի և ընթացակարգերի վերաբերյալ
