Իրավաբանական ծառայություններ

«Բազիս» իրավախորհրդատվական խումբը մատուցում է իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ՝ քաղաքացիական, կորպորատիվ, առևտրային, քրեական, վարչական, հարկային, աշխատանքային և այլ իրավահարաբերությունների ոլորտներում՝ ապահովելով խորհրդատվություն, իրավական փաստաթղթերի կազմում, ներկայացուցչություն և գործերի համալիր իրավական ուղեկցում։

Հաշվապահական ծառայություններ

«Բազիս» իրավախորհրդատվական խումբը տրամադրում է հաշվապահական սպասարկման ամբողջական շրջանակ՝ հաշվառման կազմակերպումից և ընթացիկ վարումից մինչև հարկային ու ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, աշխատավարձերի հաշվարկ, հաշվապահական հաշվառման վերականգնում և հարկային հարցերի մասնագիտական ուղեկցում։

Բիզնեսի համալիր աջակցություն

«Բազիս» իրավախորհրդատվական խումբը տրամադրում է բիզնեսի համալիր ուղեկցում՝ համադրելով իրավական, հաշվապահական և կազմակերպչական աջակցությունը։ Ծառայությունները ներառում են ընկերությունների գործունեության կազմակերպում, պայմանագրային հարաբերությունների կարգավորում, իրավական, հարկային և ֆինանսական ռիսկերի գնահատում, պետական մարմինների հետ հարաբերությունների ուղեկցում և բիզնեսի ընթացիկ խնդիրների լուծում։

Թույլտվությունների, լիցենզիաների և կացության կարգավիճակի ստացման աջակցություն

«Բազիս» իրավախորհրդատվական խումբը տրամադրում է իրավական և ընթացակարգային աջակցություն թույլտվությունների ու լիցենզիաների ստացման, անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի ստացման և երկարաձգման, կացության քարտերի ստացման ու փոխարինման գործընթացներում։

Միգրացիոն խորհրդատվություն

«Բազիս» իրավախորհրդատվական խումբը տրամադրում է իրավական խորհրդատվություն և ուղեկցում միգրացիոն իրավունքի ոլորտում՝ Հայաստանի Հանրապետություն և օտարերկրյա պետություններ մուտքի, վիզային ռեժիմների, օրինական գտնվելու, աշխատանքային միգրացիայի և քաղաքացիության հետ կապված հարցերով։ Մեր ծառայությունները ներառում են վիզաների ստացման իրավական աջակցություն, միգրացիոն օրենսդրությամբ սահմանված պահանջների և ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն, քաղաքացիության ստացման և վերականգնման գործընթացների իրավական ուղեկցում, ինչպես նաև միգրացիոն հարցերով պետական մարմինների հետ իրավական հաղորդակցություն և ներկայացուցչություն։